Մատչելիության հղումներ

Ադրբեջանում սահմանապահն անձնասպան է եղել


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինվորականի տարբերանշանը, արխիվ
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինվորականի տարբերանշանը, արխիվ

«Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, ինքնասպանություն է գործել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող Սեյմուր Բակիևը:

Հաղորդագրությունը հրապարակել է Ադրբեջանի զինվորական դատախազության մամլո ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևը:

Նրա փոխանցմամբ՝ դեպքի վայրում Նախիջևանի զինվորական դատախազությունը զննություն է կատարել և իրականացրել է անհրաժեշտ այլ գործողություններ:

Փաստի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ երկրի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի հատկանիշներով («ինքնասպանության դրդելը»):

Ըստ «Թրենդ»-ի, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և անհապաղ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG