Մատչելիության հղումներ

Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակ բացելու մասին


Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակ բացելու մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - իր հերթին փոխանցում է Պաշտպանության բանակը։

Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին, հայտնում են Արցախից՝ հավելելով, որ այդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։

Արցախից նախօրեին էլ էին հայտնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ կրակելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG