Մատչելիության հղումներ

Պատերազմի 500-րդ օրը Զելենսկին տեսանյութ է հրապարակել Զմեինի կղզուց


Պատերազմի 500-րդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Զմեինի կղզուց, որն ազատագրվել է անցած տարվա հուլիսի վերջին։

Տեսանյութում Զելենսկին մի քանի հոգու ուղեկցությամբ, այդ թվում՝ իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի ու ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի հետ նավակով ժամանում է կղզի։ Նրանք ծաղիկներ են դնում այստեղ զոհած ուկրաինական կայազորի զինծառայողների հիշատակին։

«Լայնածավալ պատերազմի 500-րդ օրը։ Զմեինի։ Ազատ Ուկրաինայի ազատ կղզի։ Հարգանքի տուրք մատուցեցինք այս պայքարում իրենց կյանքը տված հերոսների հիշատակին»,- հրապարակված տեսանյութում ասում է Զելենսկին։

Ռուսական ուժերը կղզին գրավել էին պատերազմի սկզբում։ Ռուսական ռազմանավի պահանջին կայազորի պատասխանը դարձել է ռուս-ուկրաինական պատերազմի խորհրդանիշներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG