Մատչելիության հղումներ

Մոսկվան «շատ ուշադիր հետևելու է» Էրդողան-Զելենսկի բանակցություններին


Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Լվովում, 18-ը օգոստոսի, 2023թ.
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Լվովում, 18-ը օգոստոսի, 2023թ.

Մոսկվան շատ ուշադիր կհետևի Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցություններին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին։ Մենք պահպանում ենք մեր կառուցողականությունը, Անկարայի հետ գործընկերային հարաբերությունները և արժևորում այդ հարաբերությունները։ Եվ մենք զգում ենք փոխադարձությունը թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ հետաքրքրում է, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև։ Դա կարևոր է», - ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շփումներ Պուտինի և Էրդողանի միջև, ժամկետների և բանակցությունների ձևաչափի մասին Պեսկովը մանրամասներ չի հայտնել։

XS
SM
MD
LG