Մատչելիության հղումներ

Ռուսները և ուկրաինացիները ռազմագերիներ են փոխանակել


Ուկրաինա են վերադարձվել ապօրինաբար Ռուսաստան փոխադրված երկու անչափահասներ, 6 հուլիսի, 2023թ.
Ուկրաինա են վերադարձվել ապօրինաբար Ռուսաստան փոխադրված երկու անչափահասներ, 6 հուլիսի, 2023թ.

Ուկրաինան և Ռուսաստանն այսօր 45-ական ռազմագերիներ են փոխանակել: Բացի այդ, ռուսներն ուկրաինացիներին են վերադարձրել զավթված տարածքներից Ռուսաստան փոխադրված երկու քաղաքացիական չափահասների և երկու երեխաների:

«Մենք վերադարձնում նեք Մարիուպոլի և «Ազովստալի» պաշտպաններին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

Ռուսներն էլ հայտնել են, թե իրենց գերիներն Ուկրաինայում մահացու վտանգի տակ են գտնվել: Նրանց օդանավերով հասցրել են հայրենիք, որտեղ հետագայում վերականգնման նպատակով կուղարեն Պաշտպանության նախարարության բուժհաստատություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG