Մատչելիության հղումներ

Առաջիկայում տարածաշրջան կայցելի ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը


ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կմեկնի Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մոտ ապագայում կայցելի տարածաշրջան»,- ասել է խոսնակը: Նա այցի հստակ ժամկետներ չի նշել:

Վերջին անգամ հատուկ բանագնաց Խովաևը մայիսին է եղել տարածաշրջանում և Երևանում ու Բաքվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագիրը:

Խովաևն այդ այցերի ընթացքում ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը չափազանց կարևոր է Մոսկվայի համար, և ռուսական կողմը պատրաստ է ըստ ամենայնի սատարել այդ գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG