Ռուսաստանցի խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան:
«Ռուս խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը և, իհարկե, համահունչ կլինեն երեք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: