Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատրաստ է միջնորդել ռուս-ուկրաինական բանակցություններում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամլո ասուլիսում, Մինսկ, 6 հուլիսի, 2023թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամլո ասուլիսում, Մինսկ, 6 հուլիսի, 2023թ.

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ, Ուկրաինայի շուրջ բանակցությունները մտել են փակուղի, սակայն տակավին հնարավոր է ելք գտնել և ինքը՝ եթե կողմերը ցանկանան, պատրաստ է միջնորդել այդ հարցում:

«Ես ինձ միջնորդ չեմ համարել, մենք՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, նույն նավի վրա ենք: Եթե կողմերը՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ցանկանան տեսնել իմ դերը, եթե անհրաժեշտ գտնեն, ապա, իհարկե, ես պատրաստ եմ դա անել», - ասել է Լուկաշենկոն այսօր Մինսկում հրավիրած ասուլիսում:

Նրա համոզմամբ, այսօր դեռ կա բանակցային սեղանի շուրջ նստելու և պայմանավորվելու հնարավորություն:

«Ես դրանում բացարձակապես համոզված եմ, բայց վաղը նման հնարավորություն կարող է չլինել»,- ասել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG