Մատչելիության հղումներ

Ադրբեջանը օգտագործում է «Չմիացած երկրների շարժման» հարթակը ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ԱԳՆ խոսնակ


Ադրբեջանը հերթական անգամ օգտագործում է «Չմիացած երկրների շարժման» և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները, հավելել է խոսնակը:

«Չմիացած երկրների շարժմանը» շուրջ 120 երկիր է անդամակցում, այն ձևավորվել է անցած դարի սառը պատերազմի ժամանակ, հիմնական նպատակը՝ չմիանալ ռազմական դաշինքներին, ՆԱՏՕ-ին կամ վարշավյան պայմանագրին, որն այն ժամանակ ստեղծել էր նախկին Խորհրդային Միության կոմունիստական ռեժիմը։

Վերջին տասնամյակում Ադրբեջանը այդ կազմակերպությունում ակտիվ դիվանագիտություն, քարոզչություն է տանում, նաև նախագահել է կազմակերպությունը:

Արտգործնախարարների հանդիպմանը այդ երկրի նախագահ Իլահմ Ալիևը ելույթ է ունեցել և Արցախին ու Հայաստանին վերաբերող երկու հիմնական շեշտադրում է կատարել, որոնք վերաբերում են Արցախի պաշտպանության բանակին և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին»։

Ալիևն ասել է, որ թեպետ Հայաստանը ստիպված Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, բայց «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահներ, դեռ մնում են հայկական զինված ուժերի մնացորդներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG