Հայաստանի նախագահի հրամանագրով՝ վարչապետի առաջարկությամբ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Այլ հրամանագրերով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին, ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին,
Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ: