Մատչելիության հղումներ

Իրանը պաշտոնապես միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը


Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, դառնալով դրա 9-րդ անդամը։ Պեկինում գտնվող կազմակերպության քարտուղարությունում բարձրացվել է Իրանի դրոշը։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Սկզբում կազմակերպությանը անդամակցում էին 6 երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը։ Ակնկալում է նաև Բելառուսի անդամակցությունը, որը նախատեսվում է հաստատել 2024-ին կայանալիք հերթական գագաթաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG