Մատչելիության հղումներ

Եվրասիական զարգացման բանկը վարկ կտրամադրի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար


Հրազդանի ՋԷԿ-ը, արխիվ
Հրազդանի ՋԷԿ-ը, արխիվ

Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար կտրամադրի 26 միլիոն դոլարի վարկ: Պայմանագիրը ԵԱԶԲ-ն կնքել է H Energy Solutions ընկերության հետ, որը «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ է:

Նոր էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ: Դա կընձեռի տարեկան շուրջ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն:

Արտադրված հոսանքը կուղղվի Հայաստանի էներգետիկ շուկա, սակայն այն հնարավոր կլինի նաև արտահանել: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսերին։

ԵԱԶԲ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի զարգացմանը: Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG