Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները


Դատավոր Դավիթ Հարությունյան, արխիվ
Դատավոր Դավիթ Հարությունյան, արխիվ

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընթերցեց որոշումը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից:

Թեև որոշման հրապարակումը դռնբաց էր, դատական կարգադրիչները թույլ չտվեցին լրագրողներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։

ԲԴԽ մամուլի խոսնակ հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Դավիթ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով ԲԴԽ-ին դիմել էր արդարադատության նախարարը։ Գրիգոր Մինասյանը համարում է, որ 12 տարի պաշտոնավարող դատավորը վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը։

ԲԴԽ-ն արգելել է Հարությունյանին խոսել գործի քննությունից։ Հայտնի է, որ ամիսներ առաջ նա հրապարակավ քննադատել էր Բարձրագույն դատական խորհրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG