Մատչելիության հղումներ

Բելառուսը պատրաստ է միջնորդել ռուս - ուկրաինական բանակցություններում


Բելառուսի ԱԳ փոխնախարար Յուրի Ամբրազևիչ, արխիվ
Բելառուսի ԱԳ փոխնախարար Յուրի Ամբրազևիչ, արխիվ

Բելառուսը միջնորդության չի ձգտում, բայց պատրաստ է իր դերը կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Այդ մասին հուլիսի 2-ին ասել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ամբրազևիչը։

«Մեր կարողությունները հայտնի են, եթե պետք լինի, մենք մեր դերը պատրաստ ենք կատարել: Միջնորդ դառնալու մասին չենք խնդրում, նախագահը բազմիցս է դա ընդգծել: Բայց պատրաստ ենք տրամադրել այն ամենը, ինչ ունենք, և արդյունք ապահովել», - ասել է Ամբրազևիչը:

Նրա խոսքով, Բելառուսը հետաքրքրված է ռուս -ուկրաինական խաղաղության գործընթացով սեփական անվտանգությունն ապահովելու համար:

«Մենք ուզում ենք, որ մեր երկինքը խաղաղ լինի, մեր տարածքը չռմբակոծվի, և մեր ժողովուրդը կարողանա լիարժեք զարգանալ», - ասել է Բելառուսի ԱԳ փոխնախարարը:

XS
SM
MD
LG