Մատչելիության հղումներ

Լավրով. «Ուկրաինացիները Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ վտանգավոր խաղեր են խաղում»


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հրավիրած մամլո ասուլիսում ի շարս այլ հարցերի խոսել է նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին:

«Մենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայացրել ենք ուկրաինացիների սադրանքների վերաբերյալ մեր մտահոգություններն արտահայտող պաշտոնական փաստաթուղթը: Նրանք {ուկրաինացիները} ասում են, թե իբր մենք, գտնվելով ԱԷԿ-ի տարածքում, պատրաստվում ենք ինքներս մեզ պայթեցնել, նման բաներ արժե՞ մեկնաբանել։ Սա բացարձակ սուտ է»,- ասել է Լավրովը:

Նրա փոխանցմամբ, ԱԷՄԳ-ի տեսուչները հաճախ են այցելում Զապորոժիեի ԱԷԿ և պարբերաբար զեկույցներ են ուղարկում Վիեննա՝ ԱԷՄԳ-ի կենտրոնակայան:

«Վերջերս այդ շրջանում գնդակոծությունների ակտիվությունը նվազել է, բայց միևնույն է՝ կա: Տեսուչները գիտեն, որ այս ամենը շատ վտանգավոր է, ուկրաինացիները վտանգավոր խաղեր են խաղում ԱԷԿ-ի շուրջ»,- ասել է Լավրովը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ռուսներին և ուկրաինացիներին հորդորում է առավել զգոն գործել Եվրոպայում ամենախոշորը համարվող Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում: ԱԷԿ-ը հիմա գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն այնտեղ աշխատողներն ուկրաինացիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG