Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրում շարունակվող զանգվածային անկարգություների կապակցությամբ TikTok, Snapchat և խոշոր այլ սոցիալական ցանցերին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ իրավիճակը կայունացնելու գործում:
Անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել են ճանապարհային պարեկության ծառայողների պահանջին չենթարկվող 17-ամյա ծագումով արաբ վարորդին:
«Առաջիկա ժամերին մենք կընդունենք միջոցներ, որոնք անհրաժեշտ են նշված հարթակներից սադրիչ բովանդակությունը հեռացնելու համար»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով, համացանցային հարթակները կարևոր դեր են կատարում այս օրերին, և անհրաժեշտ է, որ դրանք չօգտագործվեն հանցավոր նպատակներ հետապնդողների կողմից:
Ճգնաժամային հանձնաժողովը վճռել է երկրում տեղաշարժի որոշ սահմանափակումներ մտցնել:
Փարիզում չեն բացառում, որ կառավարությունը կարող է ընդունել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: