Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Հետագա աշխատանք է պահանջվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի և այլ առանցքային հարցերի շուրջ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Խոսքը, ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

Իսկ թե որ հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի մանրամասնում:

Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում այս շաբաթ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ավարտին հրապարակված միասնական հաղորդագրությունում ասված է, որ կողմերը «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց, միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG