Մատչելիության հղումներ

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Աբխազիայի երկաթգիծը վերաբացելու համար․ Զախարովա


Աբխազիայի երկաթուղին, արխիվ
Աբխազիայի երկաթուղին, արխիվ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Աբխազիայի երկաթուղային ուղին վերաբացելու համար։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախատեսված մասշտաբային ճանապարհային քարտեզն իրականացնելու համար», - նշել է նա։

Զախարովայի ասելով՝ այդ ճանապարհային քարտեզը ներառում է երկրների ղեկավարների մակարդակով ու համապատասխան հանձնաժողովների ստորագրած փաստաթղթեր։

«Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ բոլորն իրականացվի», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG