Մատչելիության հղումներ

Զելենսկին առաջարկում է ամրապնդել անգլերենի կարգավիճակը Ուկրաինայում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է ամրապնդել անգլերենի կարգավիճակը՝ որպես միջազգային հաղորդակցության լեզուներից մեկը Ուկրաինայում։

Փաստաթղթի համաձայն, պետական պաշտոնյաները, զինվորականները, ոստիկանները, հարկային և մաքսային մարմինների աշխատակիցները, տնտեսության պետական հատվածի սուբյեկտները պարտավոր են տիրապետել անգլերենին. պաշտոնների ցանկը կհաստատի Ուկրաինայի նախարարների կաբինետը։

Ուկրաինայի նախագահը առաջարկում է նաև անգլերենի ուսուցումը պարտադիր դարձնել մանկապարտեզներում, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրինագիծն ուղղված է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացների ակտիվացմանը, աշխարհում Ուկրաինայի վարկանիշն ամրապնդելուն, երկրի մրցունակության, ներդրումային և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, ասվում է փաստաթղթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG