Մատչելիության հղումներ

Կալաձեն չի մասնակցի ի պաշտպանություն Ուկրաինայի մրցախաղին


Վրաստան - Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, արխիվ
Վրաստան - Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, արխիվ

Կիևի «Դինամո» և իտալական «Միլան» ակումբների նախկին ֆուտբոլիստ, Թբիլիսիի քաղաքապետ, Վրաստանի իշխող ուժի առաջնորդներից Կախա Կալաձեն չի հրավիրվել բարեգործական հանդիպման՝ ի պաշտպանություն Ուկրաինայի (Game 4 Ukraine ), որը նախատեսված է Լոնդոնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ Կալաձեն:

«Եթե հնարավորություն ունենայի՝ ժամանակի առումով, ինչու ոչ», - ասել է Կալաձեն, ում հաճախ են քննադատում Ուկրաինային չաջակցելու համար:

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Ուկրաինայի հավաքականի տարբեր սերունդների առաջատարներ Անդրեյ Շևչենկոյի և Ալեքսանդր Զինչենկոյի թիմերը։
Ստացված հասույթը կուղղվի Չեռնիգովի շրջանի Միխայլո-Կոցյուբինսկի ճեմարանի վերականգնմանը, որն ավերվել է 2022 թվականի մարտին ռուսական զորքերի կողմից գնդակոծության հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG