Մատչելիության հղումներ

Գրիգորյանը և Ֆրիդմանը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններն են քննարկել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ երեկ կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորության հարցին:

Մտքեր են փոխանակվել նաև մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների և Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG