Միացյալ Նահանգները վճռել է Ուկրաինային փոխանցել ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այդ փաթեթով Ուկրաինային կտրվեն Patriot տեսակի ՀՕՊ համակարգերի հրթիռներ և Stinger տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգեր:
Բացի այդ, Կիևը կստանա Javelin տեսակի հակահրասայլային հրթիռային համակարգեր, Bradley տեսակի 30 հետևակի մարտական մեքենաներ, Stryker տեսակի 25 զրահամեքենաներ, ականազերծման սարքեր, ճշգրիտ կառավարվող ավիացիոն զինամթերք, հրազեն և ավելի քան 22 միլիոն փամփուշտներ ու նռնակներ, լրացուցիչ արկեր HIMARS տեսակի հրետանահրթիռային համակարգերի համար:
Պենտագոնի տվյալներով, 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները 40.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային: