Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Պրիգոժինին «Վագների» համար լքված զորամասի տարածքն է առաջարկել


Ալեքսանդր Լուկաշենկոն սպաների կոչումները բարձրացնելու արարողությանը, Մինսկ, 27 հունիսի, 2023թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն սպաների կոչումները բարձրացնելու արարողությանը, Մինսկ, 27 հունիսի, 2023թ.

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կազմակերպած զինված հեղաշրջումը դադարեցվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական միջնորդությամբ կայացված գործարքի շնորհիվ:

Դրա գլխավոր դրույթն այն է, որ քրեական պատասխանատվություն չի լինի: Ըստ այդ համաձայնության, «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը՝ ենթադրաբար ոչ երկար ժամանակով, կտեղափոխվի Բելառուսի տարածք, որտեղ կգտնվի Լուկաշենկոյի պաշտպանության ներքո: Նա արդեն Բելառուսում է:

«Վագների» ստորաբաժանումները կարող են տեղափոխվել Բելառուս, պայմանագրեր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ կամ հանձնել զենքն ու վերադառնալ տներ:

Մինսկում պատրաստ են ոչ միայն հյուրընկալել վագներական հրամանատարներին, այլև ուսումնասիրել նրանց մարտական փորձը: Այդ մասին նախագահ Լուկաշենկոն ասել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ հանդիպման ընթացքում:

Այսօր Մինսկում Լուկաշենկոն մասնակցել է մի շարք բարձրաստիճան սպաներին նոր կոչումներ շնորհելու հանդիսավոր արարողությանը, որտեղ էլ խոսել է «Վագների» խնդրի մասին: Լուկաշենկոն ասել է, որ վագներականներին տեղավորելու համար Պրիգոժինին առաջարկել է հին լքված զորամասերից մեկի տարածքը: Այդպես Լուկաշենկոն հերքել է ասեկոսեներն այն մասին, թե, իբր, Բելառուսում մտադիր են Մոգիլևի շրջանում հատուկ ճամբար կառուցել «Վագների» համար:

«Դեռ ոչ մի ճամբար չենք կառուցում: Բայց եթե կուզեն՝ կտեղավորենք»,- ասել է Լուկաշենկոն և ավելացրել. «Պարիսպը կա, ամեն ինչ կա, վրաններ տեղադրեք, ինչով կարող ենք՝ կօգնենք, կողմնորոշվեք, թե ինչ եք անելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG