Հունաստանի ու Թուրքիայի առաջնորդները հաջորդ ամիս կհանդիպեն Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, երկկողմ տարաձայնությունները քննարկելու համար, հայտարարել է հունական կողմը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ, երբ Թուրքիայի նախագահը զանգահարել է Կիրիակոս Միցոստակիսին՝ շնորհավորելու կիրակի օրը ընտրություններում հաղթանակի և կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Թուրքիան երկարամյա տարաձայնություններ ունեն՝ Միջերկրականում տարածքային իրավունքներից ու էներգակիրների տնօրինումից մինչև Կիպրոսի հիմնախնդիր։