Լիտվայի տարածքում գերմանական զորախմբի մշտական տեղակայման համար անհրաժեշտ ենթակառույցները պետք է պատրաստ լինեն արդեն 2026 թվականին, այսօր հայտարարել է այդ երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ավելի վաղ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Բեռլինը Լիտվայի տարածքում կարող է մեկ առանձին բրիգադ տեղակայել՝ շուրջ 4 հազար զինծառայողներով։ Այս մասին Վիլնյուս կատարած այցի շրջանակներում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։