Մատչելիության հղումներ

Ավստրալիան ևս 74 մլն դոլարի ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային


Ուկրաինա - Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը Կիևում, հուլիս, 2022թ.
Ուկրաինա - Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը Կիևում, հուլիս, 2022թ.

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինային 110 միլիոն ավստրալական դոլարի (74 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին, հայտնում է Reuters-ը։

«Այդ լրացուցիչ աջակցությունն իրական հետևանքներ կունենա՝ օգնելով ուկրաինացի ժողովրդին, որը շարունակում է մեծ քաջություն ցուցաբերել Ռուսաստանի անօրինական, չհրահրված և անբարոյական պատերազմում», - ասել է Ալբանիզը։

Բացի այդ, Կանբերան 10 միլիոն ավստրալական դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները հոգալու համար:

Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Ավստրալիան ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշորագույն երկրներից է, որն օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, մատակարարում է զինամթերք և տեխնիկա, ներառյալ՝ տասնյակ Bushmaster զրահամեքենաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG