Մատչելիության հղումներ

Բաքուն բացասաբար է արձագանքել Ղարաբաղի հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու Երևանի գաղափարին


Բաքուն բացասաբար է արձագանքել Ղարաբաղի հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու Երևանի գաղափարին։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ «անընդունելի են հայկական կողմի փորձերը չարաշահելու հայազգի բնակիչների «իրավունքների և անվտանգության» հարցը»։

«Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն», - ասված է Բաքվի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը վստահություն էր հայտնել, որ ստեղծված իրավիճակից լավագույն ելքը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով անհրաժեշտ է և կենսական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG