Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներից ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ


Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել քաղաքացիների բոլոր հարցումներին, փոխանցում է Արտգործնախարարությունը։

Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ։

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։

Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +7 926 806 50 01։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG