Մատչելիության հղումներ

Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել G7-ի և ԵՄ գործընկերների հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր հայտնել է, որ զրուցել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ այն բանից հետո, երբ «Վագների» գրոհայինները Ռուսաստանի հարավում վերասկողության տակ վերցրեցին ռազմական որոշ օբյեկտներ։

«Միացյալ Նահանգները սերտ կոորդինացման մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ»,- Թվիթերում գրել է նա։

«Պետքարտուղար Բլինքենը վերհաստատել է, որ Ուկրաինային Միացյալ Նահանգների աջակցությունը չի փոխվի»,- հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկացուցիչ Մեթյու Միլլերը։

XS
SM
MD
LG