Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում «իրավական քաղաքականության և պետականաշինության» հանձնաժողովի փոխնախագահ Հուդրատ Հասանգուլիևն ասել է, որ Ռուսաստանում խռովություն է սկսվել օրինական իշխանության դեմ՝ այն համեմատելով Ադրբեջանում 1993-ին Սուրաթ Հուսեյնովի կազմակերպած խռովության հետ։
Նա ասել է, թե անկախ այն դիրքորոշումից, որն այն ժամանակ ցուցաբերել էր Ռուսաստանը, «մենք կցանկանայինք, որ Ռուսաստանի օրինական իշխանությունը խռովարարներին զինաթափի առանց արյունահեղության»։