Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով է փակել Լաչինի միջանցքը. տեղեկատվական շտաբ


Ադրբեջանական կողմը երեկ բետոնե արգելապատնեշով է փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:

Արցախն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ամբողջական շրջափակման մեջ է, սննդի, դեղորայքի մատակարարումները դադարեցված են, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ստեփանակերտից չի կարողանում Երևան տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին։

Բաքվից էլ պարբերաբար խոսում են արցահայերի ինտեգրացիայից ու Ադրբեջանի կազմում լավ կյանք խոստանում։ Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ Բաքուն մերժում է Հայաստանի պահանջը խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG