Մատչելիության հղումներ

Հրթիռակոծության հետևանքով Խերսոնում սպանվել է 2 խաղաղ բնակիչ, ևս 5-ը՝ վիրավորվել


Ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Խերսոնում սպանվել է 2 խաղաղ բնակիչ, ևս 5 մարդ վնասվածքներ են ստացել։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ զոհերը տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են։

Ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Խերսոնին։ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունից, քաղաքի մի մասի հեղեղումից և մարդկանց տարհանումից հետո էլ շրջկենտրոնի գնդակոծությունը չի դադարել։

Մոսկվան հերքում է Ուկրաինայում խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր սպանվել է 9 հազար 83 խաղաղ բնակիչ, ևս 15 հազար 779-ն էլ վիրավորվել է: Կազմակերպությունն ընդգծում է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG