Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը. Ռուբինյան


Լուսանկարը՝ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները, հայտնում է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվել են։

Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։

«Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից», - հայտնում է ԱԺ փոխնախագահը։

XS
SM
MD
LG