Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 54 անդամների երկկուսակցական խումբը՝ Բարբարա Լիի գլխավորությամբ, Բայդենի վարչակազմից պահանջել է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը և հորդորել է Վաշինգտոնին ավելի խիստ արձագանքել Արցախի 120 հազար հայ բնակչության դեմ Ադրբեջանի շարունակական շրջափակմանն ու ագրեսիային։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Բարբարա Լիին և մյուս կոնգրեսականներին այդ դիրքորոշման համար:
«ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին քաջալերում է Ալիևի կոռումպացված ռեժիմին շարունակել Արցախի դաժան շրջափակումը` խեղդամահ անելով Արցախի քրիստոնյա բնակչությանը», - ընդգծել է Համբարյանը: