Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ է ժամանել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Արմավիրի ուսումնական կենտրոն։ Նրանց հետ քննարկվել են արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր:
Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին: