Մատչելիության հղումներ

Դենիս Շմիհալ. «Ռուսաստանը պետք է փոխհատուցի պատերազմի ընթացքում Ուկրաինային հասցրած վնասը»


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը

Ուկրաինային ռուսական ագրեսիայից վերականգնվելու համար առաջիկա մեկ տարում անհրաժեշտ է ավելի քան 6 միլիարդ դոլար: Այդ մասին Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:

«Մեր գործընկերներն արդեն խոստացել են մեզ տրամադրել առաջիկա 12 ամսվա ընթացքում արագ վերականգնման համար անհրաժեշտ 14 միլիարդ 100 միլիոն դոլարից 4 միլիարդ 300 միլիոնը, բայց մեզ տակավին պետք է ևս 6,5 միլիարդ: Հուսով ենք մինչև այս համաժողովի ավարտը երաշխավորել նաև այդ գումարը», - հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը:

Իր ելույթում նա ասել է նաև, որ ագրեսոր Ռուսաստանը պարտավոր է հատուցում վճարել: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի հաշվարկներով անցյալ տարվա փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում այս տարվա մարտ ամսվա դրությամբ վնասը կազմել է 411 միլիարդ դոլար և շատ

է, որ այդ գումարն ի վերջո կհասնի 1 տրիլիոնի:

«Վնասը պետք է փոխհատուցի Ռուսաստանը»,- Լոնդոնում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG