Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 1 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցով համաժողովում, Լոնդոն, 21 հունիսի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցով համաժողովում, Լոնդոն, 21 հունիսի, 2023թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 1 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն:

«ԱՄՆ Կոնգրեսի աջակցությամբ մենք կտրամադրենք այդ գումարը Կիևին՝ երկրի առաջ դրված նպատակներին հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը:

Այդ գումարից 520 միլիոնը կուղղվի Ուկրաինայի էներգահամակարգին, 657 միլիոնն էլ կտրամադրվի սահմանային անցակետերի, նավահանգիստների, երկաթուղու և կարևոր այլ ենթակառուցվածքների վերանորոգմանն ու արդիականացմանը: 100 միլիոն կտրվի Ուկրաինայի մաքսային ծառայությունների թվայնացմանը և կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու այլ ծրագրերին: 35 միլիոն դոլար կհատկացվի ուկրաինական բիզնեսի ֆինանսավորմանը և ապահովագրմանը:

Բլինքենի փոխանցմամբ, ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ Միացյալ Նահանգներն Ուկրաինային ընդհանուր հաշվով արդեն տրամադրել է ավելի քան 20 միլիարդ դոլարի աջակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG