Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ 2023 թվականի կտրվածքով ՀՆԱ-ի աճը Ռուսաստանում կարող է հասնել 2 տոկոսի։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է այսօր Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած Միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև հնչեցրած ծավալուն ելույթում։
«Դրական մակրոտնտեսական միտումները թափ և ուժ են հավաքում։ Այս տարվա ապրիլին մեր երկրի ՀՆԱ-ն աճել է 3,3 տոկոսով։ Տարեկան կտրվածքով այդ աճը կարող է հասնել մեկ տոկոսի կամ էլ, ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամն է կանխատեսել, 0,7 տոկոսի։ Ես, սակայն, համաձայն եմ այն փորձագետների հետ, որոնք կարծում են, որ ռուսական տնտեսության աճը 2023 թվականի կարող է հասնել 1,5, նույնիսկ 2 տոկոսի», - նշում էր Ռուսաստանի նախագահը։