Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն հայտարարել է, թե Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայում պատրաստություն անցնող ազգայնական խմբավորումների օգնությամբ տապալել իշխանությունն իր երկրում:
Այդ մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում մի շարք օտարերկրացի դիվանագետների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ:
«Ուկրաինայում ակտիվորեն վերապատրաստում են անցնում բոլոր տեսակի սրիկաներից կազմված ազգայնական խմբավորումները: Արևմուտքը չի էլ թաքցնում, որ մտադիր է նրանց օգնությամբ զինված եղանակով տապալել Բելառուսի օրինական իշխանությունը», - նշել է Լուկաշենկոն:
Նրա պնդմամբ, այսօր Արևմուտքը նաև քայքայում է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ստեղծված եվրոպական անվտանգության համակարգը:
«Մենք պատրաստ ենք համագործակցության շուրջ երկխոսություն վարել ցանկացած երկրի հետ, որը հարգում է Բելառուսի անկախությունը, ինքնիշխանությունը և բելառուսցի ժողովրդի ընտրությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն: