Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է Լաչինի անցակետում ադրբեջանցի սահմանապահի վիրավորվելու մասին


Ադրբեջանցի սահմանապահները Հակարիի կամրջի անցակետում, արխիվ
Ադրբեջանցի սահմանապահները Հակարիի կամրջի անցակետում, արխիվ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե այսօր ժամը 8:45 Հայաստանի տարածքից կրակոցների հետևանքով Լաչինի սահմանային անցակետում ծառայող ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:

«Հակառակորդի կրակակետը ճնշվել է պատասխան կրակով, օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների հսկողության տակ է։ Վիրավոր զինծառայողին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կյանքին վտանգ չի սպառնում», - ասված է հաղորդագրությունում:

«Այս սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - պնդում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմն այս հաղորդագրությունն առայժմ չի մեկնաբանում:

XS
SM
MD
LG