Բաքվում անցկացվել են Eterbity-2023 հրամանատարաշտաբային վարժանքներ՝ համակարգչային օժանդակությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ դրանց մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողներ, ինչպես նաև պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներ։
Իրականացվել են տարածաշրջանային տնտեսական ռազմավարական կարևոր ծրագրերի պաշտպանությունը կազմակերպելու խնդիրներ, ասված է հաղորդագրությունում: