«Անադոլու» թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանն Իտալիայից գնելու է C-27J Spartan տեսակի ռազմական տրանսպորտային օդանավեր:
Այդ մասին հայտնել է դրանք արտադրող Leonardo իտալական ընկերությունը: Արտադրողի փոխանցմամբ, ադրբեջանական պատվիրակությունը վերջերս այցելել է Իտալիա, որտեղ երկու երկրների պաշտպանության նախարարությունները համաձայնագիր են կնքել:
«C-27J Spartan տրանսպորտային ինքնաթիռների գնումն Ադրբեջանի օդուժի արդիականացման ծրագրի անբաժան մասն է հանդիսանում: Ադրբեջանը հետզհետե ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արտադրությանը»,- նշվում է Leonardo ընկերության հաղորդագրությունում:
Ըստ փորձագետների, C-27J Spartan տեսակի ինքնաթիռները բարձր արդյունավետությամբ են կատարում առաջադրանքները բարդ տեղանքով տարածքներում: