Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են առկա խնդիրների լուծման ուղիները


Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները:

«Հունիսի 8-ին նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա իրավիճակը, առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման ուղիները», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել այս ուղղությամբ երկու երկրների համապատասխան կառույցների փոխադարձ շփումները։

XS
SM
MD
LG