Մատչելիության հղումներ

Բաքուն մեղադրում է հայկական կողմին «կրակոցների համար»


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ «կրակոցներ արձակելու» մեջ։

Ըստ Բաքվի՝ «կրակել են հրաձգային զենքից»։ Բացի այդ, հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում ամրաշինական աշխատանքներ են կատարվել Շուշիի, Աղդամի մոտ։

Եվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, և Արցախի պաշտպանության բանակն այսօր, իրենց հերթին, հայտնել են ադրբեջանական կողմի բացած կրակոցների ու հրադադարի խախտման մասին։ Ստեփանակերտից նախ հերքել են շփման գծի հատվածներում ամրաշինական աշխատանքների մասին հայտարարությունները։ Բացի այդ, հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ըստ Երևանի էլ՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 15:45-ին, կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ։

XS
SM
MD
LG