Մատչելիության հղումներ

Բայրամովը ԵԱՀԿ պետությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Վիեննայում ԵԱՀԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այս մասին հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամով Ջեյհունը մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության կողմից կազմակերպված ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչների «կլոր սեղանին»։ Բեղմնավոր քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ-ի համագործակցության օրակարգի և հետկոնֆլիկտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների շուրջ», - ասվում է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG