Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Հայաստան։ Կլաարը Թվիթերում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ մեկնում Երևան՝ շարունակելու «Եվրամիության բարձր մակարդակի ներգրավվածությունը»։
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների՝ Կլաարը նախատեսում է Երևանից մեկնել Բաքու։ Այցը նախատեսվում է շաբաթվա ընթացքում, Բաքու այցելության ստույգ ամսաթիվը դեռ հաստատված չէ, սակայն այն կկայանա Երևան այցից հետո, գրում է ադրբեջանական մամուլը։
Մոլդովայի բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտնեց, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մեկ այլ հանդիպում է սպասվում՝ Բրյուսելում հուլիսի 21-ին: