«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի կարող վերստուգել Իրանի բացատրությունները, որ վերաբերում են Մարիվանի միջուկային կենտրոնում ուրանի մասնիկների ի հայտ գալու հանգամանքներին», - այսօր Վիեննայում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ նշելով, որ իրանական կողմի բացատրությունները «համոզիչ էին»։
«Մենք չենք կարող բացառել, որ տեղի է ունեցել այն, ինչ իրանցիներն են պնդում։ Մենք դա ապացուցելու կամ հերքելու հնարավորություն չունենք», - նշել է Գրոսին՝ հավելելով, որ գործակալության փորձագետները շարունակելու են տեսչական այցեր կատարել Իրանի միջուկային օբյեկտներ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Թեհրանի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Իրանի տարածքում գտնվող առնվազն երկու սառեցված միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկներ էին հայտնաբերվել։