Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ է տեղակայում Կոսովոյում: Դա արվել է ՆԱՏՕ-ի խնդրանքով:
«65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի կոմանդոսների գումարտակը սկսեց տեղակայումը Կոսովոյում», - ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերատեսչությունը տեղեկացրել է, որ այդ գումարտակը հունիսի 4-ից 5-ը կտեղափոխվի Կոսովոյում «Սուլթան-Մուրադ» զորանոցներ: