Մատչելիության հղումներ

Դնեպրի բնակելի շենքերին հարվածի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը հասել է 22-ի


Ուկրաինական Դնեպրի արվարձանների երկու բնակելի շենքերին հասցված հարվածի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը հասել է 22-ի։ Փլատակներից դուրս է բերվել երկու տարեկան երեխայի դի, զոհերի թվում հինգ երեխա կա։ Ավելի վաղ հաղորդվել է 20 վիրավորի մասին։

Ինչպես հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, ռուսական հրթիռն ընկել է Դնեպրոպետրովսկի մարզի Պոդգորոդնոյե քաղաքի երկու բնակելի շենքերի արանքում։ Մասամբ ավերվել է 10 առանձնատուն, ավտոմեքենա, խանութ, գազատար։

Կիրակի գիշերը հրթիռակոծվել են շրջանի մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Դնեպր քաղաքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG