Մատչելիության հղումներ

Կոսովոյի սերբերը մի շարք քաղաքներում կրկին փողոց են դուրս եկել


Կոսովոյի սերբերը մի շարք քաղաքներում կրկին փողոց են դուրս եկել՝ Պրիշտինայից պահանջելով չեղարկել ՏԻՄ ընտրությունների աղմկահարույց արդյունքները։

Վերջին օրերին նույն կոչով վարչապետ Ալբին Կուրտիին են դիմել նաև Պրիշտինայի արևմտյան գործընկերները։ Տեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ ի տարբերություն նախորդ օրերի բախումների և անկարգությունների, այսօրվա բողոքի ցույցն անցնում է խաղաղ, միջադեպեր չեն գրանցվել։

Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում սրվել էր այն բանից հետո, երբ տեղական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել սերբերով բնակեցված Զվեչան, Զուբին Պոտոկ և Լեպոսավիչի բնակավայրերի վարչակազմերի հանդեպ՝ ազգությամբ ալբանացի քաղաքապետերի պաշտոնավարումն ապահովելու համար։ Այդ պաշտոնյաները քաղաքապետ էին դարձել սերբերի կողմից ընտրությունների համընդհանուր բոյկոտի պայմաններում՝ ընդամենը մի քանի հարյուր ձայն ստանալով։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մասնակիորեն ճանաչված հանրապետության հյուսիսում իրադրության սրման համար մեղադրել է Կուրտիի վարչակազմին, երեկ էլ կոչ արել նոր ընտրություններ կազմակերպել։

XS
SM
MD
LG